Կինը զшրմանքից քարացել էր, երբ նկատեց, որ հավի միսը գիշերը լուսարшակում է…ահա, թե ինչ արեց

Խանութներում կամ շուկայում գնելով մսամթերքներ քչերս ենք մտածում, թե ինչպիսի պահանջներ պետք է ներկայացվեն մսին։ Շատ իզուր, չէ որ դրшնից է կախված ոչ միայն պատրատվող ճաշատեսակների համը, այլ նաև մեր ինքնшզգացողությունը։

Եթե դու տեսնում ես, որ սուպերմшրկետում գնված մթերքը փչացած է, հետ գնա խանութ և վերադարձրու այն։ Դրա հшմшր միշտ պահիր կտրոնները։ Նման իրավիճակները չպետք է թողնել ինքնահոսի, քանի որ այստեղ խոսքը գնում է մարդկանց առողջության մասին։ Նման մի բան տեղի ունեցավ այսօրվա բավական ծիծաղաշարժ պատմության հերոսուհու հետ։ Ի՞նչ եք մտածում մթության մեջ փայլող հավիկի մասին։

Մսին ներկայացվող պահանջները
Ուկրաինական Իվանո-Ֆրանկովսկա քաղաքի բնակչուհի Ելենա Զասլավսկայան իր ընկերների հետ կիսվել է անսովոր պատմութամբ։ Ֆեյսբուքում կինը պատմում է, որ հավ է գնել «Սիլպո» սուպերմարկետից։ Միսը լրիվ նորմալ տեսք է ունեցել, ոչ մի ավելորդ հոտ չի եղել։ Բացի դրանից, Ելենան հասցրել է այդ մսից պատրաստել բորշչ և համտեսել այն ողջ ընտանիքի հետ միասին։

Սակայն հավի ֆիլեի ոչ մեծ կտորը կինը տվել է իր կատվին։ Կատուն չի կերել միսը, և միսը մնացել է կատվի ամանի մեջ։ Երբ գիշերը Ելենան գնացել է խոհանոց, որպեսզի ջուր խմի, անսովոր մի բան է նկատել։ Հավի կտորը փայլել է մթության մեջ։

«Կատուն չկերավ․․․ Գիշերն արթնանում եմ, իսկ այն փայլում է։ Միակ տարբերությունն այն է, որ ճանապարհային հոլոգրամներ չի հեռարձակում: Ձեր մեջ կա՞ն սննդի ոլորտում աշխատողներ կամ պարզապես բանիմաց մարդիկ, ովքեր կարող են բացատրել այս երևույթը» — գրել է Ելենան իր էջում։

«Սիլպո» առևտրային ցանցը արագ արձագանքեց կնոջ հաղորդագրությանը։ Նրանից ներողություն խնդրեցին և առաջարկեցին դիմել խանութի վարչակազմին, որպեզի փոխհատուցեն գնման ողջ գումարը։ Բացի դրանից, աշխատակիցները վստահեցրեցին, որ հավը պահվել է համապատասխան պայմաններում, իսկ մսին ներկայացվող բոլոր պահանջները կատարվել են։

«Մենք ստուգեցինք ողջ շղթան՝ ողջ արտադրանքի մատակարարումից մինչև իրացումը, խախտումներ չբացահայտվեցին։ Մեր կողմից նաև վերանայվեցին մատակարարի փաստաթղթերը, որոնք հաստատում էին արտադրանքի որակը։ Ամեն ինչ համապատասխանում է նորմերին», — հայտարարեցին «Սիլպոյի» ներկայացուցիչները

Ինչո՞ւ է միսը փայլում մթության մեջ
Եթե փաստաթղթերի հետ ամեն ինչ կարգին է, ապա ինչու՞ է հավը փայլել մթության մեջ։ Ինչպես պարզվեց, դա կարող է ունենալ մի քանի պատճառ։

Հաճախ արտադրողները օգտագործում են ֆոսֆատների խառնուրդներ, որպեսզի երկարացնեն տարբեր մթերքների պիտանելիության ժամկետը։ Այդ պատճառով միսը կարող է սկսել փայլել մթության մեջ։ Եթե լուսարձակումը շատ վառ է, դա խոսում է այն մասին, որ վերամշակման ժամանակ օգտագործվել է ֆոսֆատների ոչ ճիշտ կազմ։

Եվ դա իրոք խնդիր է, քանի որ դա կարող է հանգեցնել ոչ ամենալավ հետևանքների։ Առաջին հերթին, ֆոսֆատների պարբերաբար օգտագործման դեպքում մարդը կարող է գիրանալ։ Երկրորդ հերթին, դա հանգեցնում է մտավոր գործունեության վատացման։ Բացի դրանից, հնարավոր են սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ։ Ֆոսֆատները հակացուցված են երեխաներին, քանի որ դրանց պատճառով փչանում են ատամները և կարող է խանգարվել վարքը։

Ոչ ճիշտ սառեցման կամ պահպանման դեպքում մսի վրա կարող են բազմանալ պսևդոմոնադ բակտերիաներ։ Դա հնարավոր է, եթե կենդանին հիվանդ է եղել։ Այդ բակտերիաները օժտված են անսովոր հատկությամբ՝ բիոլյումինեսցենտային լուսարձակմամբ։ Եթե մթերքը ջերմային մշակման ենթարկվի, բակտերիաները կվերանան և ոչ մի վնաս չեն տա։ Սական միկրոկենսաբանները խորհուրդ չեն տալիս օգտագործել այդ միսը սննդի մեջ։

Երբեմն մսի ֆոսֆորեսցենցիան կարող է առաջանալ ֆոտոբակտերիաների պատճառով։ Օրինակ, Photobacterium fischeri, Ph. ponticum, Ph. cyanophosphorescens. Արտադրանքի աղտոտումը այս բակտերիաներով տեղի է ունենում սառեցման փուլում։ Դա տեղի է ունենում շատ բարձր խոնավորության պատճառով և 5-ից մինչև 30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։ Ընդ որում, рН մակարդակը մսի մոտ ավելի բարձր է, քան 5,6։

Այդ բակտերիաները թունավոր հատկություններով օժտված չեն։ Բացի դրանից, եթե մսամթերքը սկսում է իրոք փչանալ, ապա բակտերիաները պարզապես մահանում են և լուսարձակումը վերանում է։ Որոշ մասնագետներ պնդում են, որ լուսարձակումը այն բանի ինքնատիպ ցուցիչն է, որ մսի մեջ չկան փտած միկրոօրգանիզմներ։ Ի դեպ, ֆոտոբակտերիաները հանդիպում են բնության մեջ, դա գլխավոր պատճառն է, թե ինչու են խոր ծովային ձկները փայլում մթության մեջ։