ՌԴ-ի հետ միnւթենական ծրագրերի իրագnրծումը չի ենթադրnւմ ինքնիշխանության կnրnւuտ. Լուկաշենկո

ՄԱԿ-ի՝ Աֆղանստանն անցած ամիս լքած աշխատակիցներով երկու ինքնաթիռ վայրէջք է կատարել Քաբուլի օդանավակայանում: Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով օդանավակայանի պաշտոնյային:

«ՄԱԿ-ին պատկանող երկու ինքնաթիռ՝ ՄԱԿ-ի խմբերով, որոնք անցած ամիս լքել են Աֆղանստանը, վայրէջք են կատարել Քաբուլի օդանավակայանում», – հայտարարել է պաշտոնյան:

Մեկ ամիս առաջ թալիբներն ակտիվացրել են հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք և հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել է:

Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում: Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն է, որը մարտերից հետո անցել է իրենց հսկողության ներքո, և հաջորդ օրը հայտարարել Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորելու է Մոհամադ Հասան Ահնուդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ և գտնվում էր ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո։