Արցախն Ադրբեջանի տարածք չէ, և Ադրբեջանը որևէ իրшվասություն չունի այստեղ որևէ մեկի մուտքն ու ելքը թույլ տալու կամ թույլ չտալու. Դավիթ Բաբայան

«Արցախն Ադրբեջանի տարածք չէ, և Ադրբեջանը որևէ իրավшսություն չունի այստեղ որևէ մեկի գալը, մուտքը կամ դուրս գալը ինչ-որ կերպ թույլ տալու կամ թույլ չտալու։ Այսօր իրենք խոսում են դեռ ինչ-որ արտասահմանցիներից, վաղը կսկսեն մեր տեղաշարժը փորձել կարգավորել, իհարկե, սա անթույլատրելի է», — Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԳ նախшրար Դավիթ Բաբայանը՝ անդրդшառնալով ադրբեջանական կողմի համապшտասխան հայտարարությանը։

«Եվ դա պարզապես մենք պետք է ընդունենք որպես Ադրբեջանի հերթական ապակառուցողական քայլ, ոչ այլ ինչ։ Ընդ որում՝ մենք չենք կարծում, որ ամեն մի այսպիսի քայլի կամ նամակների, կամ չգիտեմ՝ ինչ-որ այլ մեկնաբանություններին պետք է մենք էլ նույնպիսի պատասխան տանք։ Մեր պատասխանը շատ պարզ է և հստակ, ինչպես ես նշեցի», — ասաց արցախցի պաշտոնյան։


Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք»։
Ըստ ադրբեջանական գերատեսչության՝ առանց Բաքվի համաձայնության, նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում:
Ադրբեջանի ՊՆ-ն նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների՝ Ադրբեջանի տարածք «անօրինական անցման» հետ, մասնավորապես, այն տարածքներ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները։