«Եթե ՀՀ սահմանների վրա հարձակում լինի, ապա պաշտպшնելու ենք մեր սահնшնների պես»

Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանի ճանաչված սահմանները որպես իր սահմանները, քանի որ երկու երկրներն էլ Հավաքական անվտшնգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են:
Այդ մասին ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը, գրում է Sputnik Ближнее зарубежье թելեգրամյան ալիքը:


«Դուք ՀԱՊԿ-ում եք, մենք էլ ենք ՀԱՊԿ-ում և դա նշանակում է, որ Հայաստանի ճանաչված սահմանները պաշտպանելու ենք մեր սահմանների պես: Իսկ մեր ռազմական դոկտրինն այնպես է մշակված, որ պաշտպանելով իրեն և իր դաշնակիցներին՝ երկիրը կարող է դիմակայել «մնացած բոլորին միասին վերցված», և ոչ միայն անդամներից մեկին: Եվ բոլորը, ովքեր որ պետք է, դա գիտեն»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսшստանը դիտարկում Ադրբեջանի և Թուրքիայի մերձեցումը: