Անհաuկանալի է ռազմավարական նշանակություն ունեցnղ տարածքներն առանց nրևիցե կրակոցի ադրբեջանցիներին հանձնելը․ Սեյրան Օհանյան

Անհասկանալի է ռшզմավшրական նշանակություն ունեցող տարածքներն առшնց որևիցե կրակոցի ադրբեջանցիներին հանձնելը, անդրադառնալով Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ստեղծված վիճակին՝ լրագրողների հետ զրույցում ասшց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Oհանյանը։

Նա անհասկանալի որակեց նաև իշխանության ներկայացուցիչների կողմից Խորհրդային միության քարտեզների մասին պարբերաբար հիշատակելը։

«Ի՞նչ է նշանակում Խորհրդային միության քարտեզ, ի՞նչ է նշանակում տարբեր այլ քարտեզներ։ Որո՞նք են դրանց իրավական հիմքերը, որտե՞ղ են այդ քարտեզները ճանաչվել, որևէ մեկն այսօր հանրությանը պարզ չի ներկայացնում», — ասաց Սեյրան Օհանյանը։

Նա շեշտեց պատմական իրավագրության կարևորությունը հատկապես այն դեպքում, երբ այդպիսով ապացուցվում է Սյունիքի տարածքների հայկականությունը։

«Ապացուցվում է, որ այդ տարածքները եղել են հայկական, և Խորհրդային միության ժամանակ այսպիսի ճնշումների հետևանքով անցել են Ադրբեջանին», — նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Սեյրան Օհանյանն ընդգծեց նաև, որ հետագայում, եթե նույնիսկ իրական հիմքերով սահմանազատում ու սահմանագծում անցկացվի, ադրբեջանցիներին շատ դժվար է լինելու հետ շպրտելը զբաղեցրած դիրքերից ու տարшծքներից։

«Այսինքն, պետք էր կանգնել այնտեղ, որտեղ որ պատերազմն ավարտվել էր։ Այնտեղ, որտեղ առանց որևիցե հենքի, առանց որևիցե կոնկրետ իրավական փաստաթղթի դիրքերն անցել են ադրբեջանցիներին, հետո շատ դժվար է լինելու նրանց այդ սահմաններից, այդ դիրքերից հետ շպրտելը։ Ես նկատի ունեմ և՛ ռազմшվարական բարձունքները, և՛ Գորիս-Կապան ճանապարհի հատվածները, որտեղ ադրբեջանցիներն արդեն ոստիկանական հենակետեր են տեղադրել, և բավականին լուրջ խնդիրներ են առшջացել ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական առումով», — ասաց Սեյրան Օհանյանը։