Գլխավոր Նորություններ Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Վարչապետ

Կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն. Վարչապետ

96
RA Prime Minister Nikol Pashinyan paid a visit to the Faculty of Economics and Management of the Yerevan State University

ՀՀ կառավարությունը պետք է վարի բարձր աշխատավարձերի քաղաքականություն, այսօր ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բարձր աշխատավարձերի քաղաքականություն վարելու մեր կարևորագույն գործիքներից մեկը ՀՀ հարկային օրենսգրքում համահարթ եկամտային հարկի սահմանումն է, ընդ որում՝ նախապայմանով, որ առաջիկա 3-4 տարիներին եկամտահարկը մեզ մոտ պետք է նվազի՝ հասնելով 20 տոկոս համահարթ եկամտահարկի», – ասաց վարչապետը։

Նա նշեց, թե այդպիսով խրախուսում են բարձր աշխատավարձի քաղաքականությունը, կրթությունը, բարձր որակավորում ունեցող մասնագետներին։