Գլխավոր Նորություններ Կեղծ փաստաթղթերով վարկ է ձևակերպել և հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ (տեսանյութ)

Կեղծ փաստաթղթերով վարկ է ձևակերպել և հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ (տեսանյութ)

171

Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերեւույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից։ Նախնական տվյալներով՝ 2018 թվականի սկզբին, երեք քաղաքացիներ ուրիշի գույքը հափշտակելու նախնական համաձայնությամբ, վարկ ստանալու համար երաշխավոր հադես գալու հարցով դիմել են մեկ այլ քաղաքացու: Ստանալով վերջինիս համաձայնությունը, ինչպես նաեւ անձնագիրն ու սոցիալական քարտը, ձեռք են բերել կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ աշխատավարձի չափի վերաբերյալ: Նշված փաստաթղթերի հիման վրա ձեւակերպել են աշխատավարձի ապահովմամբ վարկ, ստացել վարկի վճարային քարտ եւ 12.02.2018-13.02.2018թթ ընված ժամանակահատվածում նշված քարտից կանխիկացրել եւ հափշտակել 2.920.000 ՀՀ դրամ

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 325 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որով նախաքննություն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում: Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` գողացված բանկային քարտով կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված տղամարդուն ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին: