Գլխավոր Նորություններ Աշխարհի ամենատգեղ կնոջ պատմությունը (լուսանկար)

Աշխարհի ամենատգեղ կնոջ պատմությունը (լուսանկար)

170

Այս կինն արդեն  80 տարի է ողջ չէ, սակայն նրա լուսանկարների վրա մինչ օրս ծիծաղում են  ողջ աշխարհում: Նրա պատմությունը ցույց է տալիս, որ մենք շարունակում ենք   մարդկանց արտաքինով դատել՝ առանց մտածելու նրանց իրական ճակատագրի ու դաժան կյանքի մասին:

Մերի Էն Բեվանը ծնվել է  1874 թվականին Լոնդոնում: Աշխատել է որպես բուժքույր և  29 տարեկանում ամուսնացել Թոմաս անունով  ծաղկավաճառի հետ:

Ամուսնությունից հետո սակայն, կնոջ մարմինը սկսել է փոխվել: Բժիշկների պնդմամբ Մերի Էնը տառապում էր  ակրոմեգալիա հիվանդությամբ, որի արդյունքում արտադրվում է մեծ քանակությամբ հասակի հորմոն: 32 տարեկանում նրա մոտ սկսվում են ուժեղ գլխացավեր և մկանային ցավեր և նրա մարմնի որոշ մասեր սկսում են մեծանալ:  1914 թվականին մահանում է նրա ամուսինը և Մերի Էնը իր  4 երեխաների հետ մնում է միայնակ:

Մերին՝  մինչև հիավանդությունը

Մերի Էնը՝ մինչև հիվանդությունը

Երկար ժամանակ կինը փորձում էր անտեսել իր առողջական խնդիրները՝ մտածելով միայն երեխաներին կերակրելու մասին: Սակայն  տարեց տարի  նա ավելի ու ավելի էր տգեղանում, ինչը անտարբեր չէր թողնում փողոցում անցնող մարդկանց: Նրանք արդեն անթաքույց  արհամարական  և զզվանք արտահայտող հայացքներ էին նետում նրա ուղղությամբ: 

Մերի Էնը սակայն այլ կերպ է որոշում դասավորել իր կյանքը: Նա որոշում է իր տգեղ արտաքինից  եկամուտ ստանա և մասնակցում է «Ամենատղամարդ կինը»  մրցույթին: Մամուլը այդ իրադարձությունը աննկատ չի թողնում  և նրան պարբերականների էջերին կնքում է որպես աշխարհի ամենատգեղ կին:  Մրցույթում հաղթելուց հետո, Մերին սկսում է աշխատել կրկեսում: Մարդիկ  գումար չէին խնայում, որպեսզի կրկեսում տեսնեին նրան, ծիծաղեն ու ստորացնեն նրան: Բայց Մերին արդեն սովորել էր այդ ամենին, նա միայն մտածում էր իր երեխաներին կերակրելու և պահելու մասին:  

Հետագայում Մերին երեխաների հետ տեղափոխվում է  Նյու Յորք և  մինչև մահը աշխատում տարբեր կրկեսներում: 1933 թվականին աշխարհի ամենատգեղ կինը մահանում է: