Գլխավոր Նորություններ Ես նույնպես չէի հանդիպի նման քաղաքական ուժի ներկայացուցչի հետ. «Իմ քայլի» պատգամավորը՝...

Ես նույնպես չէի հանդիպի նման քաղաքական ուժի ներկայացուցչի հետ. «Իմ քայլի» պատգամավորը՝ վարչապետ-Սեֆիլյան հանդիպման մասին

54

«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը հնարավոր չեմ համարում», ArmDaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարությանը, թե եթե ֆերսմաժորային իրադարձություններ չլինեն, հաջորդ տարի ընտրություններ են լինելու, ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սոնա Ղազարյանը:

Պատգամավորի խոսքով՝ այս իշխանությունը ձևավորվել է ՀՀ 80 տոկոս քաղաքացիների քվեի միջոցով և այն ամբողջությամբ լեգիտիմ է:

«Ընտրությունները երբևէ չեն շահարկվել որևէ քաղաքական միավորի կողմից: Եվ առհասարակ ինձ համար ընդունելի չեն Ժիրայր Սեֆիլյանի ղեկավարած կառույցի մոտեցումները՝ իրավական պետություն կառուցելու հարցում: Ըստ այդմ` ես չեմ կիսում նրա տեսակետները: Պարոն Փաշինյանը հանդիպում է մի շարք քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ: Ինչպես իրավացիորեն նշեց Ալեն Սրիմոնյանը, ես նույնպես չէի հանդիպի նման քաղաքական ուժի ներկայացուցչին»: