Գլխավոր Նորություններ Սեդրակ Քոչարյանն՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով Վանեցյանի վրա ապացուցման բեռ դրվեց

Սեդրակ Քոչարյանն՝ ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով Վանեցյանի վրա ապացուցման բեռ դրվեց

191

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, այսօր`ապրիլի 23-ին ավարտվեց «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը: Գործով դատաքննության օր նշանակվեց հունիսի 25-ը: Այսօրվա նիստին դատարանը որոշեց, որ այն փաստը, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսում ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից արված հայտարարությունները չեն արատավորում Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը, չեն հանդիսանում փաստացի տվյալներ, եւ որ առկա չէ զրպարտություն, դրանց ապացուցող բեռը պետք է դնել պատասխանողի վրա: Դատարանը նախնական դատական նիստը համարեց ավարտված եւ որոշեց սույն գործով դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:30-ին: