Գլխավոր Շոուբիզնես Հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

Հայտնիները՝ Արամեի նոր տեսահոլովակի շնորհանդեսին

137

Արամեի «Յար ունեմ, պարում եմ» նոր երգի տեսահոլովակի նկարահանումների մասին պատմել ենք: Ամերիկահայ դիջեյ Ժիլբերի հետ համագործակցության արդյունքում ծնված հոլովակը մեծ շնորհանդեսով ներկայացվեց, ինչը երգչի ստեղծագործական կազմի որոշումն էր:

Երեկ Արամեի կարաոկեում հավաքված հյուրերը ոչ միայն մեծ էկրանին տեսան գունեղ եւ կուբայական ոճի տեսահոլովակը, այլեւ հնարավորություն ունեցան լսել երգչի կատարումը: BRAVO.am-ը եւս ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել հայտնի հյուրերին եւ հետաքրքիր դրվագները:

«Այսօր ներկայացրինք ռիթմիկ, գունավոր, դրական լիցքեր հաղորդող, առանց ծանր մտքերի, թեթեւ ու գեղեցիկ երգ»,-ասել է Արամեն եւ անդրադարձել շնորհանդես անելուն.«Այն իրականում շատ կարեւոր բան է, բայց պետք է լինի այն ժամանակ, երբ աշխատանքը ծավալուն է: Եթե արել ես մեծ աշխատանք, նկարահանել ես հոլովակ, մեծ գումար ես ծախսել դրա վրա, շատ լավ կլինի, որպեսզի շնորհանդեսին պատմես դրա մասին: Բայց տարվա ընթացքում եթե 3-4 տեսահոլովակ ենք ներկայացնում, չենք կարող այդքան շնորհանդես անել: Չեմ կարծում՝ ամեն տեսահոլովակ ու ամեն երգ արժանի է, որ ունենա շնորհանդես»:

«Յար ունեմ, պարում եմ» երգի երաժշտության հեղինակը Արամեն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումն ու ձայնագրությունն արել է «Արդինի» ստուդիան: Հոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը, պարը բեմադրել է «Ամարաս» պարային համույթը, ոճաբանն Արամ Նիկոլյանն է:

«Նման ոճի, տրամադրության երգ կարծես թե մենք չունենք, կամ ունենք, մոռացել ենք: Աշխատանքը նմանեցնում եմ իմ «Քավոր» երգին»,-նշել է երգիչը:

Տեսահոլովակի հերոսուհին՝ Անյան, հրավիրվել է Մոսկվայից: Թե ինչպես է ստացվում, որ իր հոլովակներում հիմնականում արտերկրի դերասանուհիներ, մոդելներ են նկարահանվում, Արամեն ասել է.«Դա որոշում է ռեժիսորը: Իհարկե, մինչ նկարահանումը ես տեղյակ եմ լինում եւ իմ հավանությունն եմ տալիս»:

bravo.am