Գլխավոր Շոուբիզնես «Անձնականիս մասին խոսել չեմ սիրում»․ Թելման Խաչատրյանն ընտրյա՞լ ունի

«Անձնականիս մասին խոսել չեմ սիրում»․ Թելման Խաչատրյանն ընտրյա՞լ ունի

245

Դերասան, հաղորդավար Թելման Խաչատրյանին վերջին շրջանում հաճախ կարելի է նկատել պրոդյուսեր Գոհար Ղազարյանի ուղեկցությամբ: «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերային, Արեմեի «Յար ունեմ, պարում եմ» երգի տեսահոլովակի շնորհանդեսին նրանք միասին էին եկել:

Թելմանի և Գոհարի ինստագրամյան էջերում էլ կարելի է մի շարք համատեղ լուսանկարներ գտնել:

Tert.am Life-ը կապ հաստատեց Թելմանի հետ՝ պարզելու, թե ինչ հարաբերություններ ունեն, արդյոք Գոհարը 23-ամյա հաղորդավարի ընտրյալն է։

Թելմանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը՝ նշելով, որ չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին։

tert.am