Գլխավոր Շոուբիզնես «Քիմը միանշանակ գիտի՝ ինչպես տպավորություն գործել»․ ամերիկահայ մոդելն այցելել է «Գիշերային շոուն...

«Քիմը միանշանակ գիտի՝ ինչպես տպավորություն գործել»․ ամերիկահայ մոդելն այցելել է «Գիշերային շոուն Ջիմի Ֆելոնի հետ» հաղորդմանը

137

Նորաձևության շաբաթը բոլոր հայտնիներին բերել է Նյու Յորք։ Նրանց թվում է նաև ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը:

Այցի շրջանակում ամերիկահայ աստղը ժամանել է Նյու Յորքում տեղակայված NBC հեռուստաալիքով հեռարձակվող «Գիշերային շոուն Ջիմի Ֆելոնի հետ» հաղորդմանը՝ հայտնվելով բոլորի ուշադրության կենտրոնում, հաղորդում է Daily Mail-ը։

Քիմը միանշանակ գիտի՝ ինչպես է պետք տպավորություն գործել, գրում է լրատվամիջոցը:

Աստղը ներկայացել է սև գույնի հագուստի գեղեցիկ համադրությամբ։ Քարդաշյանը սև փայլուն բլուզը համադրել է կաշվե տաբատի և բարձրակրունկների հետ՝ ստեղծելով համարձակ և միաժամանակ ավանգարդ կերպար։

tert.am