Գլխավոր Նորություններ Լավագույն բնական միջոցները գորտնուկներից ու պապիլոմաներից ազատվելու համար

Լավագույն բնական միջոցները գորտնուկներից ու պապիլոմաներից ազատվելու համար

140

Գորտնուկներն ու պապիլոմաները բավական տհաճ մաշկային խնդիր են, որոնցից ազատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են մասնագետների օգնությանը, սակայն բարեբախտաբար կան շատ արդյունավետ ժողովրդական միջոցներ, որոնք կօգնեն ազատվել մաշկային այս նորագոյացություններից առանց ագրեսիվ դեղամիջոցների ու վիրահատական պրոցեդուրաների: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Բանանի կեղև

Այս նորագոյացություններից ազատվելու համար պարզապես հարկավոր է ամեն օր ախտահարված հատվածին բանանի կեղև քսել կամ դնել բանանի կեղևի կտորը գորտնուկին ու ամրացնել կպչուն սպեղանիով: Այս մեթոդը դանդաղ է ազդում, սակայն այն լավագույնն է նուրբ հատվածներում առաջացած այս խնդիրներից ազատվելու համար:

Խնձորի քացախ

Իր թթվային բաղադրության շնորհիվ շատ արդյունավետ կարող է լինել նաև քացախը: Հարկավոր է բամբակյա սկավառակը թրջել քացախով, ամրացնել այն մաշկին ու թողնել ամբողջ գիշեր: Արդյունքն ակնհայտ կլինի ընդամենը մեկ շաբաթ անց:

Սոդա

Հարկավոր է սոդային ավելացնել մի փոքր ջուր, այնուհետև ստացված թանձր մածուկը քսել ախտահարված մաշկին, թողնել 30 րոպե, իսկ չորանալուց հետո պարզապես չոր անձեռոցիկով հեռացնել սոդայի մնացորդները:

Հալվե վերա

Այս բույսի հյութն ընդունելն օգնում է ամրապնդել իմունային համակարգն ու պայքարել վիրուսների դեմ, իսկ այն գորտնուկին կամ պապիլոմային քսելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել նաև այս մաշկային խնդիրներից:

Գերչակի յուղ

Գորտնուկներից ու պապիլոմաներից ազատվելու համար կարելի է նաև մշակել ախտահարված մաշկը գերչակի յուղով: Սակայն հարկ է հիշել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար կարող է բավական երկար ժամանակ պահանջվել (մինչև մեկ ամիս):

Հում քաղցր կարտոֆիլ

Հում քաղցր կարտոֆիլի կտորը նորագոյացությանը քսելը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել: Օրական երկու անգամ այս պրոցեդուրան կրկնելու դեպքում գորտնուկներն ու պապիլոմաներն աստիճանաբար ավելի ու ավելի կփոքրանան և ի վերջո կանհետանան:

Սխտոր

Սխտորը նույնպես հիանալի միջոց է մաշկային այս խնդիրներից ազատվելու համար: Պարզապես հարկավոր է պարբերաբար ախտահարված մաշկին թարմ սխտորի խյուս քսել:

Վիտամին C

Վիտամին C-ի դեղահաբերը փշրելու, մի փոքր ջրով այդ փոշին մածուկի վերածելու և ախտահարված մաշկին քսելու դեպքում նույնպես կարելի է հիանալի արդյունքի հասնել: Կարելի է մածուկը քսել մաշկին, այնուհետև ամրացնել կպչուն սպեղանիով: Այս վիտամինը կօգնի ոչնչացնել գորտնուկների ու պապիլոմաների պատճառ հանդիսացող վիրուսները՝ դրանով իսկ ազատելով նաև այս նորագոյացություններից:

Նյութի աղբյուրը՝ budetezdorovy.ru