Գլխավոր Սպորտ Ինչպես Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալը

Ինչպես Սլավիկ Գալստյանը նվաճեց բրոնզե մեդալը

36

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց: 

Մեդալի համար պայքարում հայ ըմբիշը 7-5 հաշվով առավելության է հասել Իրանը ներկայացնող Մեյսամ Դոլխանիի նկատմամբ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հայաստանի ներկայացուցիչը պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող հայազգի ըմբիշ Ստեփան Մարյանյանին: 

ArmSport.am-ը ներկայացնում է Գալստյանի հաղթական գոտեմարտի տեսագրությունը.