Գլխավոր Նորություններ Նոր աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցը. ՀՀ ոստիկանություն

Նոր աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցը. ՀՀ ոստիկանություն

167

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ստեփան Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում լուսանկար էր հրապարակել, որում նոր տեղադրված աղբամաններից մեկը կոտրված վիճակում էր։ «Նոր աղբամաններից մեկի ճակատագիրը»,- գրել էր նա։

Այս կապակցությամբ ոստիկանության Մաշտոցի բաժնում Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներից մեկը հաղորդում է տվել, որ Ֆուչիկի փողոցում տեղադրված աղբամաններից մեկն անհայտ անձը կոտրել է:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, ձեռնարկելով համապատասխան միջոցառումներ, պարզել են, որ աղբամանը կոտրել է «Երևանտրանս» ընկերության աշխատակիցներից մեկը։ Վերջինս աղբամանը աղբատարից ինջեցնելիս սեղմել է աղբի ճզման սեղմակը, ինչի հետևանքով էլ աղբամանը կոտրվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։