Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով 15 մետր բարձրությունից ընկել և...

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 22-ամյա վարորդը Mercedes-ով 15 մետր բարձրությունից ընկել և կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում

89

Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ ժամը 22։10-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Դավիթ Ա-ն իր վարած Mercedes մակնիշի 36 GP 644 համարանիշի ավտոմեքենայով Մադան-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 15 մետր բարձրությունից ընկել ձորը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Դավիթ Ա-ն, նրա ուղևորներ՝ Ալավերդի քաղաքի բնակիչ, 20-ամյա Գոռ Ս-ն և 17-ամյա Սեյրան Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու դարձի բերել կողաշրջված ավտոմեքենան։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մելիքսեթյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Թումանյանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ։

Ֆոտոռեպորտաժ