Գլխավոր Մամուլ Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաեւ Դավիթ Տոնոյանը եւ Օսիպյանը. ովքեր են հավակնորդները....

Վանեցյանից հետո պաշտոնից կազատվեն նաեւ Դավիթ Տոնոյանը եւ Օսիպյանը. ովքեր են հավակնորդները. «Հրապարակ»

82

«Հրապարակ» թերթը գրում է. «Ըստ որոշ տեղեկությունների՝ Արթուր Վանեցյանի հրաժարականով մեկնարկելու է պաշտոնանկությունների շքերթ։ Ազատվելու են նաեւ Դավիթ Տոնոյանը, Վալերի Օսիպյանը։

Պատահական չէ, որ ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունվեց ուժայինների ղեկավարների պաշտոնի ցենզի փոփոխությունը, որը հնարավորություն կտա վարչապետին ոստիկանապետ, ԱԱԾ ղեկավար նշանակել ոչ թե համակարգից, այլ 25 տարին լրացած ցանկացած ՀՀ քաղաքացու, որը 4 տարի մշտապես բնակվել է երկրում։

Ըստ իշխանական աղբյուրների՝ ԱԱԾ տնօրենի ամենահավանական թեկնածուն Վահե Ղազարյանն է՝ Նիկոլ Փաշինյանի ընկերը, ով այժմ ոստիկանության զորքերի հրամանատարն է, ոստիկանապետի տեղակալը, թեեւ շրջանառվում է նաեւ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի անունը։

Իսկ ոստիկանապետի պաշտոնում քննարկվում է ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը՝ ֆեյսբուքյան Նավակ ճոճողի, ով չի թաքցնում իր հավակնությունները»: