Գլխավոր Շոուբիզնես 5 արդյունավետ բնական միջոց չոր հազից ազատվելու համար

5 արդյունավետ բնական միջոց չոր հազից ազատվելու համար

268

Չոր հազն առաջացնում է քոր, ինչի հետևանքով հիվանդը չի դադարում հազալ: Այս խնդրի դեպքում հատկապես կարևոր է ճիշտ խունավեցումը, քանի որ չորությունն էլ ավելի է վատացնում վիճակը:

Բացի այդ, հարկավոր է նաև խուսափել որոշ մթերքի գործածությունից, այդ թվում նաև սուրճից ու կաթից, քանի որ առաջինը գրգռում է կոկորդը, իսկ երկրորդն ավելացնում է լորձի քանակությունը:

Գոյություն ունեն չոր հազի դեմ պայքարի համար նախատեսված տարատեսակ դեղամիջոցներ, սակայն դրանց մեծ մասն անարդյունավետ է, մինչդեռ որոշներն էլ բավական վտանգավոր են, քանի որ կարող են կախվածություն առաջացնել: Նման խնդիրներից խուսափելու և հազն արդյունավետ կերպով բուժելու համար հարկավոր է նախապատվությունը տալ բնական միջոցներին ու խուսափել դեղորայքից:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 բնական միջոց, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել չոր հազից:

Սոխ ու մեղր

Սոխը հիանալի միջոց է հազի ցանկացած տեսակի դեպքում: Դրա գոլորշիները մաքրում են շնչուղիները լորձից՝ ազատելով հազից, մինչդեռ ընդամենը մեկ գդալ մեղրի հետ այն համադրելու դեպքում կարելի է բուժել նաև չոր հազը: Այս համադրությունն օժտված է նաև հակամանրէային հատկություններով, ինչի շնորհիվ պայքարում է բակտերիաների բազմացման դեմ:

Մեղր ու կիտրոն

Բուժման արդյունավետ միջոց է նաև կիտրոնի ու մեղրի համադրությունը: Հարկավոր է կիտրոնի հյութը քամել, ավելացնել մի փոքր ջուր, այնուհետև տաքացնել և ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր: Ստացված թուրմը հարկավոր է օգտագործել կոկորդի ողողումների համար: Այն կօգնի ազատվել լորձից ու կոկորդի գրգռվածությունից:

Կոճապղպեղ

Այս բույսի արմատը հիանալի խորխաբեր ու հանգստացնող միջոց է, որը դարեր ի վեր օգտագործվել է որպես բնական հակաբորբոքային միջոց: Կարելի է կոճապղպեղով եփուկ պատրաստել, այնուհետև դրան կիտրոնի հյութ ու մեղր ավելացնել: Այս համեղ թեյը կօգնի մեղմել հազն ու կազատի շնչառական տարբեր հիվանդություններից:

Տատրակի (мать-и-мачеха) թուրմ

Այս բույսի թուրմը հիանալի միջոց է շնչառական համակարգի հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով, ինչպես նաև տոնուս է հաղորդում լորձաթաղանթներին, ինչի շնորհիվ մեղմում է հազը: Թուրմն ունի բավական հաճելի համ, սակայն ցանկության դեպքում դրան կարելի է մի փոքր կանաչ անիսոն ավելացնել, ինչը կդարձնի այն ոչ միայն ավելի բուրավետ, այլև շատ ավելի օգտակար:

Ուրցի կամ/և նվենու գոլորշի

Այս բույսերը հիանալի միջոց են կոկորդը բուժելու և շնչուղիները բացելու համար: Կարելի է բույսերին կամ դրանցից որևէ մեկին ավելացնել մեկ լիտր եռման ջուր, այնուհետև շնչել թուրմից բարձրացող գոլորշին: