Գլխավոր Նորություններ Ժիրինովսկին նշել է այն երկու երկրները, որոնք, իր կարծիքով, պետք է միանան...

Ժիրինովսկին նշել է այն երկու երկրները, որոնք, իր կարծիքով, պետք է միանան Ռուսաստանին

61

Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Բելառուսն ու Ուկրաինան կբարգավաճեն միայն այն ժամանակ, երբ միանան Ռուսաստանին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ռուսաստանն ու Բելառուսը միավորվեն և դառնան մեկ պետություն: Բելառուսը կծաղկի միայն այդ դեպքում: Եկեք մարդկանց ազատ տեղաշարժի իրավունք տանք, միասնական ռուբլի, որն ավելի հզոր կլինի եվրոյից, քանի որ այն հսկայական ռեսուրսներ ունի:

Նույնը վերաբերում է նաև Ուկրաինային: Մենք պատմականորեն ապրել ենք միասին, և այժմ պարզապես անհրաժեշտ է վերականգնել դա: Միևնույն ժամանակ, թող խոսեն այն լեզվով, որով ցանկանում են: Պետք է պահպանել ազգային թերթը, դպրոցները, թատրոնը: Հարմար չէ, ի վերջո, խոսել միևնույն լեզվով:

Ես լավ հիշում եմ Խորհրդային տարիները: Այդ ժամանակ ազգությամբ բազմաթիվ ոչ ռուսներ հաճույքով խոսում էին ռուսերեն: Օրինակ՝ ես հաճախ էի այցելում Աբխազիա: Այնտեղ ապրում էին վրացիներ, աբխազներ, ռուսներ, էստոնացիներ, հայեր և բոլորն իրար հետ ռուսերեն էին խոսում: Նրանցից յուրաքանչյուրը հինգ լեզու չի կարող սովորել»,- ասել է Ժիրինովսկին: