Գլխավոր Մամուլ Ինչ է «հայտնաբերվել» Հրայր Թովմասյանի դեմ կոմպրոմատների զինանոցում. «Ժողովուրդ»

Ինչ է «հայտնաբերվել» Հրայր Թովմասյանի դեմ կոմպրոմատների զինանոցում. «Ժողովուրդ»

55

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` իշխանությունները ծրագրել են Ազգային Ժողովի առաջիկա՝ հոկտեմբերի 1-ի քառօրյա նիստում ներառել Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Այս հարցը քննարկվել է նաև երեկ կայացած ՔՊ վարչության նիստում, և Նիկոլ Փաշինյանը հրահանգել է արագացնել ՍԴ նախագահի պաշտոնանկության գործընթացը:

Ըստ մեր տեղեկությունների`երեկ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իրար գլխի են հավաքվել` հասկանալու, թե ինչ հիմքեր կարող են գտնել, որ ներկայացնեն ԱԺ ամբիոնից:

Ու ինչպես մենք տեղեկացրել էինք, իմքայլականները կենտրոնացել են Հրայր Թովմասյանի կարգապահական վարքագծի վրա: Մեր տեղեկություններով` իշխանությունը ծրագրել է այդ ամենը ներկայացնելուց հետո փակ գաղտնի քվերակություն կազմակերպել` Հրայր Թովմասյանին հեռացնելու հարցով: Իշխանությունները երկու կարգապահական գործ են գտել: Կոմպրոմատների զինանոցում է նաև Հրայր Թովմասյան-Արամ Օրբելյան քավոր-սանիկական կապը, ինչը, ըստ իշխանությունների, շահերի բախման կարող է բերել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: