Գլխավոր Սպորտ Մբապեի հետ սելֆի արած երկրպագուն տուգանվել է 1500 եվրոյով

Մբապեի հետ սելֆի արած երկրպագուն տուգանվել է 1500 եվրոյով

34

Armsport-ը գրում է. 

Ֆրանսիայի առաջնության նախորդ մրցաշրջանի «Թուլուզ»–ՊՍԺ հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժած երկրպագուն, որը սելֆի էր արել Կիլիան Մբապեի հետ, տուգանվել է 1500 եվրոյով: 

Սակայն սա դեռ ամենը չէ, երկրպագուին նաև արգելվել է ներս մտնել ստադիոն ոչ պակաս, քան կես տարի ժամկետով: