Գլխավոր Նորություններ Մահացել է հայտնի դերասան Շարլ Ժերարը՝ Նուբար Աճեմյանը

Մահացել է հայտնի դերասան Շարլ Ժերարը՝ Նուբար Աճեմյանը

34

Փարիզում մահացել է ֆրանսիացի դերասան Շարլ Ժերարը (Նուբար Աճեմյան), հաղորդում է Le Mond-ը։

Նա մահացել է հիվանդանոցում, 92 տարեկան հասակում։

Շառլ Ժերարը ծնվել է Մարսելում։ Նկարահանվել է Ռ.Պոտիեյի «Ճակատագիր» ֆիլմում։ Նրան հռչակ և ճանաչում է բերել «Փամփուշտը տակառում» ֆիլմը։ Խաղացել է դերասաններ Ժան Պոլ Բելմոնդոյի, Պիեռ Ռիշարի, Լինո Վենտուրայի և այլոց հետ, աշխատել ֆրանսիական կինոյի հայտնի ռեժիսորների` Կլոդ Զադինի, Ֆրանսիս Վեբերի, Կլոդ Լելուշի, Անրի Վեռնոյի հետ։

1970 թվականին ռեժիսոր Լելուշը նրան հրավիրել է նկարահանվելու «Անպիտանը» ֆիլմում։ Ժերարը նկարահանվել է Լելուշի 18 ֆիլմերում։