Գլխավոր Նորություններ ԱՄՆ նախագահներ, ովքեր արտաբերել են Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը

ԱՄՆ նախագահներ, ովքեր արտաբերել են Հայոց ցեղասպանություն բառակապակցությունը

138

Տարիներ շարունակ հատակապես ամերիկահայերն ու ԱՄՆ հայ լոբբիստներն այս օրերին անհամբեր սպասում են, որ ԱՄՆ հերթական նախագահը ապրիլի 24-ին արտաբերի «ցեղասպանություն» բառը։ Նախագահական յուրաքանչյուր ընտրությունից առաջ ԱՄՆ նախագահի թեկնածուները հայ ընտրազանգվածին խոստանում են ճանաչել ցեղասպանությունը, ինչը մնում է խոստումների մակարդակում։ Ինչևէ այսօր նահանգների մակարդակով 50 նահանգից 49-ը ճանաչել է մեր ցեղասպանությունը, իսկ նախագահները բավարարվում են հայերեն արտաբերել « Մեծ եղեռն» ու դրանով ապահովագրել իրենց։ Ներկայացնում ենք ԱՄՆ այն նախագահների խոսքերը, որոնք ըստ էության ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Թեոդոր Ռուզվելտ (ԱՄՆ նախագահ, 1918թ. մայիսի 11,Կլեվելանդ Հոդլի Դոջին ուղղված նամակ) …Հայկական եղեռնը պատերազմի ամենամեծ ոճիրն էր, և Թուրքիայի դեմ գործելու ձախողումը նրա մեղքերին թողություն տալն է… ձախողում, որ հիմնովին առնչվել է թուրքական սարսափների հետ նշանակում է, որ ապագայում աշխարհի խաղաղության երաշխավորման բոլոր խոսակցությունները չար հիմարություններ են: Ռոնալդ Ռեգան (ԱՄՆ նախագահ, 1981թ. ապրիլի 22, հռչակագիր) Հոլոքոստի դասերը, որին նախորդել է հայերի ցեղասպանությունը, և որին հաջորդել է կամբոջացիների ցեղասպանությունը, երբեք չպետք է մոռացվեն: Ջորջ Բուշ ավագ (ԱՄՆ նախագահ, 1990թ. ապրիլի 20, ելույթ Օրլանդոյում, Ֆլորիդա) Մենք միանում ենք ամբողջ աշխարհի հայերին, քանի որ հիշում ենք Օսմանյան Կայսրության ղեկավարների ձեռքերով 1915 – 1923 թթ. կրած սարսափելի ջարդերը: Ջոն Էվանս (Հայաստանում ԱՄՆ դեսպանի հղումը ամերիկահայերին 2005թ. փետրվարի 19-ին) «Այսօր ես կանվանեմ այն հայերի ցեղասպանություն: Կարծում եմ, որ մենք` ԱՄՆ-ի կառավարությունը, պարտական ենք ձեզ` մեր համաքաղաքացիներ, որ ավելի բացեիբաց և ազնիվ քննարկենք այս հարցը: Ես` որպես այս հարցը ուսումնասիրած անձնավորություն, կարող եմ ձեզ ասել – որևէ կասկած չունեմ, թե ինչ է եղել: Կարծում եմ, որ մեզ` ամերիկացինեիս համար անհարմար է այս դեպքում խաղալ բառերի հետ: Համոզված եմ, որ իրերն իրենց անուններով պետք է կոչել»: