Գլխավոր Նորություններ Վալերիյ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից

Վալերիյ Օսիպյանի նշանակած՝ 7-րդ վարչության պետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից

39

Ոստիկանության օպերատիվ փնտրողական ( 7-րդ վարչության) վարչության պետ, գնդապետ Բաբկեն Սեդրակյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ Բաբկեն Սեդրակյանը ՕՓՎ պետ էր նշանակվել 2018-ի ավարտին՝ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանով: Բաբկեն Սեդրակյանի որդին վերջերս կրկին Վալերիյ Օսիպյանի հրամանով նշանակվել է Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ, մինչ այդ աշխատում էր 6-րդ վարչությունում: