Գլխավոր Նորություններ Ինչու պետք է տանը հաճախ այրել դափնու տերևներ (տեսանյութ)

Ինչու պետք է տանը հաճախ այրել դափնու տերևներ (տեսանյութ)

123

Շատ վաղուց Հին Հունաստանում արդեն գիտեին թե ինչի համար  պետք է տանը այրել դափնու տերևներ: Հույները, տերևներն այրելով, մաքրում էին տան օդն ու ազատվում տարատեսակ մանրէներից: 

Տարբեր գիտական հետազոտություններ պարզել են, որ  դափնու տերևը պարունակում է  օգտակար եթերային յուղեր: Նույնիսկ դեռևս չայրված տերևներից հոտ քաշելիս արդեն զգում ենք դափնու տերևի անկրկնելի բույրը: Բացի այդ դափնու տերևները այրվելիս իրենց մեջ են կլանում տան վատ հոտերը:

Կիրառման միջոցը շատ պարզ է: Վերցնում եք մի քանի դափնու տերև, տեղադրում հարմար ափսեի մեջ և այրում: Իսկ քնելուց առաջ այրվող տերևների բույրը կապահովի ձեր ամուր և հանգիստ քունը:

Դե ինչ, փորձեն՞ք: