Գլխավոր Նորություններ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին...

Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին հասցված վերքերը դեռ երկար ժամանակ են արյունահոսելու. Աշոտյան

98

«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմանը՝ գրավի դիմաց չփոխել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին, գրել է.

«Չէ որ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա նախաշեմին կալանքից ազատելով Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՝ նա կարող էր փորձել վաղվա օրվա խորհրդին վերադարձնել ազգային համերաշխության և միասնականության այդքան բաղձալի, բայց օրեցեօր մաշվող ոգին:Խամաճիկ դատարանի շուրթերով Նիկոլը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իր համար ոչ անկախությունն է արժեք, ոչ էլ անկախության և պետականության համար պայքարած մարդիկ: Ռոբերտ Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին հասցված վերքերը դեռ երկար ժամանակ են արյունահոսելու»։