Գլխավոր Շոուբիզնես «Այստեղ պատահական մարդիկ չկան»․ Գարիկի 35-ամյակի խնջույքը, խորհրդանշական տորթը և հայտնի հյուրերը

«Այստեղ պատահական մարդիկ չկան»․ Գարիկի 35-ամյակի խնջույքը, խորհրդանշական տորթը և հայտնի հյուրերը

80

Երաժիշտ, դերասան, հաղորդավար Գարիկ Պապոյանը երեկ տոնել է 35-ամյակը, ինչի առթիվ խնջույք է կազմակերպել Երևանի ժամացի կենտրոններից մեկում:

Գարիկի 35-ամյակի խնջույքին ներկա են եղել Ռազմիկ Ամյանը, Սոնա Ռուբենյանը, Աստղիկ Սաֆարյանը, Դիանա Շատվերյանը, Վաչե Թովմասյանը, Արամ MP3-ն, Սրբուկը և այլք: Գարիկը նաև ելույթ է ունեցել իր հյուրերի համար:

«Շնորհակալ եմ բոլորիդ, որ եկել եք: Այստեղ պատահական մարդիկ չկան, կան շատ տարբեր մարդիկ, որոնք իրենց շատ լուրջ դերն ունեն իմ կյանքում: Իմ կյանքը փազլի պես է, ամեն մարդը շատ կարևոր մասնիկ է: Եթե այդ մարդկանցից որևէ մեկը չլինի, պատկերը չի լինի այնպիսին, ինչպիսին կա: Ես այդ պատկերից շատ գոհ եմ ու շնորհակալ եմ Աստծուն: Մերսի, որ իմ կողքին եք: Ես երազել եմ ձեզ պես ընկերներ ունենալ ու իմ երազանքը կատարվել է: Ես էլի ընկերներ ունեմ, որոնք պետք է այստեղ լինեին, ափսոս, այստեղ չեն, բայց բոլորն ունեն իրենց արդարացումը»,- երեկոյի ժամանակ ասել է երգիչը:

Գարիկի տարեդարձի տորթը խորհրդանշական է եղել՝ հեռուստացույցի տեսքով: