Գլխավոր Շոուբիզնես Լուիզա Ներսիսյանը` նոր սանրվածքի եւ ծովափնյա ընտանեկան հանգստի մասին

Լուիզա Ներսիսյանը` նոր սանրվածքի եւ ծովափնյա ընտանեկան հանգստի մասին

187
Եգիպտոսից, որտեղ ընտանիքի եւ ընկերների հետ վայելել է արձակուրդը: Աշխատանքային զբաղվածության պատճառով նրանց միայն սեպտեմբերին է հաջողվել հանգստի մեկնել:«Այնքան խիտ էին մեր ու մեր մտերիմների ամառային օրերը, որ ոչ մի կերպ չէր ստացվում հանգստի մեկնելը: Միայն այս ամիս կարողացանք հավաքվել ու իրականացնել մեր համատեղ ուղեւորությունը»,- ասել է Լուիզան՝ նշելով, որ իրենք պասիվ հանգստի գոտում ակտիվ օրեր են անցկացրել:

Լուիզա Ներսիսյանը Դերասանուհուն հաջողվել է լիակատար հանգստանալ.«Իսկապես հաճելի եւ ուրախ օրեր ենք անցկացրել, ամեն ինչից օգտվել ենք՝ սկսած հյուրանոցի կողմից առաջարկվող ակտիվ ժամանցից, վերջացրած ծովում լողալուց եւ արեւայրուք ընդունելուց»:Վերհիշելով իր ամենատպավորիչ արձակուրդը՝ նա առանձնացրել է այցը Նեապոլ. «Կիսագործնական ուղեւորություն էր, որը շատ հետաքրքիր ու տպավորիչ անցավ»:Լուիզան ցանկանում է Թաիլանդում լինել.«Վաղուց եմ ծրագրում Թաիլանդ գնալ, բայց դեռ չի ստացվում, հուսամ` առաջիկայում ցանկությունս իրականություն կդառնա»:

Լուիզա Ներսիսյանը

Յուրաքանչյուր նոր երկրից, որտեղ նա լինում է, մշակութային մի իր է իր հետ բերում. «Հուշանվերներ չեմ սիրում գնել, մտերիմներիս համար գործածվող իրեր եմ բերում, որոնք նրանց պիտանի կլինեն, այլ ոչ թե տան մի անկյունում կդրվեն ու կմոռացվեն»:


Լուիզան հանգստի մեկնելուց առաջ նաեւ ոճային փոփոխության է արել եւ այժմ աֆրիկյան հյուսքերով է.«Քանի որ երեւակայությունից ուժեղ եմ, մինչ հյուսքեր անելն էլ ինձ այս սանրվածքով պատկերացրել էի ու հավանել: Հարազատներս էլ հավանեցին, դեռ միայն դրական կարծիքներ եմ լսել: Մի շրջան այս կերպարով կմնամ»,- եզրափակել է նա:

Տեքստը` Մերի Պողոսյանի /Bravo.am/

Լուսանկարները տրամադրել է Լուիզա Ներսիսյանը