Գլխավոր Նորություններ Վարչապետը բավարարված չի եղել Օսիպյանի ու Վանեցյանի աշխատանքով և միայն հարգալից դրդապատճառներով...

Վարչապետը բավարարված չի եղել Օսիպյանի ու Վանեցյանի աշխատանքով և միայն հարգալից դրդապատճառներով է առաջարկվել այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումներով. Արարատ Միրզոյան (տեսանյութ)

47

Ես ուզում եմ Անկախության տոնի առթիվ միայն շնորհավորել մեզ բոլորիս և ասել, որ մենք պարտավոր ենք անշեղորեն հետևել այն գաղափարներին, որոնք դրված են այս տոնի հիմքում, իսկ դրանք են ինքնիշխանությունը և ինքնորոշումը: Ինչո՞ւ, որովհետև 28 տարի առաջ այս օրը մենք ինքներս ենք մեր քվեարկությամբ որոշել ապրել անկախ Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ նշելով, որ այդ նվիրական գաղափարները պետք է փոխանցվեն հաջորդ սերունդներին:

ԱԺ նախագահը նշեց, որ տոնական օրով չի ցանկանում անդրադառնալ այլ օրակարգային թեմաների, սակայն պատասխանեց Tert.am-ի լրագրողի հարցին՝ ուժային երկու կառույցների՝ ԱԱԾ-ի և Ոստիկանության նախկին ղեկավարներ Արթուր Վանեցյանի և Վալերիյ Օսիպյանի հրաժարականներին:

«ՀՀ վարչապետը, բավարարված չլինելով իր երկու գեներալների աշխատանքով, նրանց ազատել է աշխատանքից: Միայն գործընկերային, հարգալից դրդապատճառներով առաջարկվել է այդ ազատումը ձևակերպել հրաժարականի դիմումի տեսքով, ինչը բավականին նորմալ է: Այստեղ որևէ շահարկման, էլ չեմ ասում՝ իշխանության սասանման, պառակտման մասին խոսք չկա և չի կարող լինել»,-ասաց ԱԺ նախագահը:

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի Արթուր Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Ազատ գեղագրության ոճի հայտարարությունները, չեմ կարծում, թե վայել են ԱԱԾ տնօրենին»: