Գլխավոր Նորություններ «Դու ո՞վ ես, որ մի հատ էլ սպառնալիքով հանդես գաս. լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն...

«Դու ո՞վ ես, որ մի հատ էլ սպառնալիքով հանդես գաս. լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն ես». Արթուր Սաքունց

60

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաստ է, որ սպան գտնվում է հիվանդանոցում՝ կոմայի մեջ։

Այս խայտառակ հանցագործություն կատարողները պետք է ամենախիստ պատասխանատվությունը կրեն։ Եվ քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը պետք է ապահովեն ամեն ինչ մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար։Реклама 10

Իսկ մարզպետը, միայն իր լկտի հոխորտանքի համար, թե իբր կպատժի, պետք է անհապաղ հեռացվի. դու ո՞վ ես, որ մի հատ էլ պատժելու սպառնալիքով հանդես գաս, տեղը չես բերո՞ւմ, թե որտեղ ես, ինչ ես անում: Լիսկայիզմի ռեինկարնացիա՞ն ես»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում աղբյուրը, ով ցանկացել էր գաղտնի մնալ, պատմել էր, որ Վայոց Ձորի մարզպետը ներկա է եղել Եղեգնաձորում փոխգնդապետի հետ տեղի ունեցած միջադեպին, փոխգնդապետ Արա Մխիթարյանն էլ շարունակում է կոմայի մեջ մնալ: Մարզպետին փորձում են փրկել, մաքրել նրա անունը և լուրեր տարածել, թե միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանը ներկա չի եղել, սուտ է, որ մարզպետը միջադեպի մասնակից է: