Գլխավոր Նորություններ Սոռոսը ցանկացել էր հանդիպել, բայց չհաջողվեց բավարարել նրա խնդրանքը. Փաշինյան

Սոռոսը ցանկացել էր հանդիպել, բայց չհաջողվեց բավարարել նրա խնդրանքը. Փաշինյան

66

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի հունվարին Ջորջ Սոռոսից հանդիպման հրավեր էր ստացել, սակայն հանդիպումը չի կայացել։

«Պարոն Սոռոսը Դավոսի ֆոռումից առաջ ցանկացել էր հանդիպել, բայց իմ աշխատանքային գռաֆիկը խիստ էր և չհաջողվեց բավարարել նրա խնդրանքը», – Կալիֆորնիայի հայկական ԶԼՄ-ների և Հայաստանից ժամանած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ նրանք, ովքեր կարծում են, թե հեղափոխությունը Հայաստանում ծրագրվել է Հայաստանից դուրս, վիրավորում են հայ ժողովրդին։

«Հեղափոխությունը տեղի է ունեցել ուղիղ եթերում, ձեր աչքի առաջ։ Հեղափոխությունը արել է հայ ժողովուրդը։ Նրանք, ովքեր ուզում են հեղինակային իրավունքը վերցնել հայ ժողովրդից, ուրեմն ուզում են անարգանքի արժանացնել նրան», – նշեց Փաշինյանը։