Գլխավոր Նորություններ «Ունեմ տվյալներ, որ մոտ 1,5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր...

«Ունեմ տվյալներ, որ մոտ 1,5 մլրդ դրամ վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին». Մանե Թանդիլյան

55

«Ի հեճուկս այն հանգամանքին, որ նախորդ նիստին իմ գործըներները՝ տարբեր խմբակցություններից, պնդում էին, որ հրապարակայնացվի այն տնտեսվարողների, առնվազն խոշորների անունները, որոնց պետք է վերադարձվի այս գումարները, դա տեղի չունեցավ և դա քողարկվում է անընդատ գաղտնիության տակ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխություններին, որոնց համաձայն՝ նախատեսվում է 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկը վերադարձնել տնտեսվարողներին:

Պատգամավորի խոսքով՝ այդ ամենն անթույլատրելի է, քանի որ հստակ պետք է իմանան, թե բյուջեից գումարներն ում են վերադարձնում, անունները հայտնի են, և դա գաղտնի չէ:

«Երբ հետ ենք վերադարձնում, դա նույնպիսի ծախս է, ինչպես մեր կայացրած որոշման արդյունքում պետք է վերադարձվի տնտեսվարողներին: Ունեմ տվյալներ, որ այդ գումաների զգալի մասը, մոտավորապես՝ 1,5  մլրդ դրամ, վերադարձվելու է Սերժ Սարգսյանի եղբոր ընտանիքին պատկանող կազմակերպություններից մեկին, որն այս պահին լուծարման մեջ չէ: Ըստ էության, մենք ունենք հետախուզման մեջ գտնվող մի ընտանիք, ում կազմակերպությանը վերադարձնելու ենք այս գումարները: Ես ունեմ տվյալ, որ սա միակը չէ: Պնդում եմ, որ մենք ձեզ հետ միասին պետք է կայացնենք որոշում՝ դադարեցնելու այս քվեարկությունը և հրապարակելու, առնվազն փակ ռեժիմով, թե ովքեր են այդ տնտեսվարողները: Պնդում եմ, որ այդ տեղեկատվությունը տրամադրվի պատգամավորներին, որպեսզի քվեարկելուց առաջ իմանան, թե ում է գումար տրամադրվելու»,- շեշտեց Մանե Թանդիլյանը:

Նշենք, որ 20 րոպեանոց ընդմիջումից հետո նախագիծն ընդունվեց:

168.am