Գլխավոր Uncategorized Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան

Մեր սերունդն ականատես կլինի Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչմանը. Դավիթ Հարությունյան

167

ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանի համար օրվա խորհուրդն այն է, որ հայ ազգը կա և լինելու է հավիտյան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում:

«Օրվա խորհուրդն ինձ համար այն է, որ մենք կանք և լինելու ենք հավիտյան: Իմ խորին համոզմամբ՝ թուրքական հասարակությունը ևս հասունանում է, և մեր սերունդը դեռևս ականատես կլինի, թե Թուրքիան ինչպես կճանաչի Հայոց Ցեղասպանությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Էրդողանի կողմից շարունակվող ժխտողական քաղաքականությանը և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություններին՝ Հարությունյանը շեշտեց, որ կան օրինաչափություններ, որոնք Էրդողանը չի կառավարում, այլ պատմությունը:

«Սա ուղղակի հասարակությունների զարգացում է, այնպես որ Էրդողանի ժխտողականությունը կխաղա հակառակ դերակատարմամբ»,- եզրափակեց ՀՀԿ ԳՄ անդամը: