Գլխավոր Նորություններ Xiaomi-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սմարթֆոնը 2800 $ արժեքով

Xiaomi-ն ներկայացրել է աշխարհի ամենաթանկ սմարթֆոնը 2800 $ արժեքով

45

Չինական տեխնոլոգիական հսկան ներակայացրել է աշխարհի առաջին սմարթֆոնը, որն ունի 108 մեգապիկսելանոց տեսախցիկ։ Xiaomi Mi MIX Alpha-ն այս ցուցանիշով գերազանցում է բոլոր ամենամոտ մրցակիցներին առնվազն 2 անգամ։ Սմարթֆոնի տեսախցիկը հնարավորություն է տալիս 12032 x 9024 կետայնությամբ լուսանկարներ անել։

Բայց այս գաջեթը զարմացնում է ոչ միայն ու ոչ այնքան տեսախցիկի հզորությամբ։ Xiaomi Mi MIX Alpha-ն ունի սմարթֆոնի դիմային մակերեսի ավելի քան 180 տոկոսը գերազանցող դիսփլեյ, որը գրկում է գաջեթը երկու կողմերից։

Xiaomi Mi MIX Alpha-ն արժե 2800 ԱՄՆ դոլար․ այս գինն ամենաբարձրն է սերիական արտադրության սմարթֆոնի համար։