Գլխավոր Նորություններ Հայաստանում սահմանափակումներ ռուսական հեռուստաալիքների նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում սահմանափակումներ ռուսական հեռուստաալիքների նկատմամբ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

213

Ռուսական «ՌԲԿ» հեռուստաալիքին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում այլևս գրաքննություն չկա, ներկայում մամուլը երկրում ազատ է, քան երբևէ. «Մեզ մոտ հեռուստատեսությամբ միշտ հստակ գրաքննություն է եղել: Եթե դա գրաքննություն չանվանենք, ապա, այնուամենայնիվ, բոլոր հեռուստաալիքները եղել են կառավարության վերահսկողության տակ: Այժմ մեզ մոտ ընդհանրապես գրաքննություն չկա»:   ՀՀ վարչապետը նշել է, որ Հայաստանում չի սահմանափակվելու ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը: «Երբեմն նկատում եմ, որ նման քննարկումներ կան սոցցանցերում, ասում են, որ ռուսական հեռուստատեսությունը հակահայկական քաղաքականություն է վարում: Եվ եթե նրանք հակահայկական քաղաքականություն են վարում, պետք է ինչ-որ բան անել այդ իրավիճակի հետ», –  ասել է վարչապետը՝ շեշտելով, որ սահմանափակումներ ռուսական հեռուստատեսության նկատմամբ, այնուամենայնիվ, չեն լինելու: