Գլխավոր Նորություններ Սպասում եմ առաջարկներին. Հայկ Գևորգյանը՝ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն իրեն նվիրելու մասին

Սպասում եմ առաջարկներին. Հայկ Գևորգյանը՝ Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանն իրեն նվիրելու մասին

154

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը շարունակում է պնդել, որ 2002 թվականին «Արարատ ցեմենտի» գործարանը վաճառվել է 200 հազար դրամով.

«Խոսքը կառավարության որոշման մասին է, որի համաձայն՝ արժեթղթերի գինը 200 հազար դոլար է: 2002թ.-ին գործարանն անցել է «Մուլտի գրուպին», իրականում 2002 թվականին գործարանը վաճառվել է 200 հազար դոլարով «Ռոբերտո» ընկերությանը, որը գրանցված է Բելգիայում, բայց դրա հիմնադիրը օվշորային ընկերություն է: Թող բարի լինեն բացահայտեն դրա իրական սեփականատերերին ու ձեր համար ամեն ինչ պարզ կդառնա»,- հայտարարեց Գևորգյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ:

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ ինքը պատրաստ է նվեր տալ գործարանը այն մարդուն, ով հայտարարում է, որ գործարանը գնվել է 200 հազար դոլարով և կարող է ապացուցել դա, Գևորգյանն ասաց.

«Թող ինքը որոշի, ես սպասում եմ առաջարկներին»։