Գլխավոր Նորություններ Պուտինի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են (տեսանյութ)

Պուտինի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընի աթոռը սպիրտով մաքրել են (տեսանյութ)

248

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի թիկնապահները Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ սպիրտով մաքրել են առաջնորդի համար նախատեսված աթոռը: Ականատեսները նկարահանել են այդ պահը, իսկ համապատասխան տեսանյութը հայտնվել է Life Shot թելեգրամյան ալիքում:

https://t.me/Lshot/11748

Կադրերում երևում է, թե ինչպես է սև կոստյումով տղամարդն անձեռոցիկով ամբողջովին մաքրում Կիմ Չեն Ընի համար նախատեսված աթոռը: Հրապարակման հեղինակները ենթադրել են, որ անձեռոցիկը ներծծված է եղել սպիրտով:

Հիշեցնենք, որ սա հյուսիսկորեացի առաջնորդի առաջին այցն է Ռուսաստան: Պուտին-Կիմ Չեն Ըն հանդիպման օրակարգի գլխավոր թեման հյուսիսկորեական միջուկային խնդիրն է:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: