Գլխավոր Նորություններ Ինչպես նիհարել՝ առանց առողջությանը վնասելու. երեք պարզ կանոն

Ինչպես նիհարել՝ առանց առողջությանը վնասելու. երեք պարզ կանոն

224

Ամռանն ընդառաջ ավելորդ քաշից ազատվելու մասին շատերն են երազում, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են տարատեսակ սննդակարգեր ու վարժությունների համալիրներ՝ հնարավորինս շուտ ցանկալի արդյունքին հասնելու համար: Սակայն հաճախ այդ սննդակարգերը կողմնակի բարդություններ են առաջացնում, իսկ կորցրած կիլոգրամները շատ արագ վերադառնում են:

Նման խնդիրներից խուսափելու համար սննդաբան Լորա Ֆիլիպովան ներկայացրել է այն պարզ կանոնները, որոնք թույլ կտան կարճ ժամանակահատվածում կարգի բերել կազմվածքն ու միաժամանակ վնաս չհասցնել օրգանիզմին:

Մասնագետի խոսքով՝ ճիշտ նիհարելու առաջին նախապայմանը նախաճաշի մասին չմոռանալն է: «Թվում է՝ բոլորն էլ գիտեն առողջ սննդակարգում դրա կարևորության ու անհրաժեշտության մասին, սակայն այսօր ես մի աղջկանից լսել եմ հետևյալ արտահայտությունը. «Նախաճաշի փոխարեն ես սպիտակուցային կոկտեյլ եմ օգտագործում»: Սիրելինե՛րս, ձեզ համար ավելորդ բարդություններ, փորձություններ ու զոհեր մի ստեղծեք», – նշում է սննդաբանը:

Ինչպես ընդգծում է Ֆիլիպովան, նիհարելու և առողջությանը վնաս չհասցնելու համար հարկավոր է չմոռանալ երեք պարզ սկզբունքի մասին: Դրանք են.

  • սնվել օրական երեք անգամ և ևս երկու անգամ սաստիկ քաղցի դեպքում որևէ թեթև բան ուտել,
  • առավոտյան օգտագործել բարդ ածխաջրերով հարուստ սնունդ, իսկ երեկոյան նախապատվությունը տալ սպիտակուցային մթերքին ու բանջարեղենին,
  • վերահսկողության տակ պահել օգտագործվող սննդի քանակը:

«Այս երեք պարզ կանոնի ներդրումն առօրյայում արդեն իսկ կտա առաջին արդյունքները քաշի կարգավորման հարցում», – վստահ է սննդաբանը:

Նյութի աղբյուրը՝ med2.ru