Գլխավոր Շոուբիզնես Յուլյա Նաչալովայի հարազատները տեխափոխել են նրա քառասունքի արարողության օրը երգչուհու 12-ամյա դստեր...

Յուլյա Նաչալովայի հարազատները տեխափոխել են նրա քառասունքի արարողության օրը երգչուհու 12-ամյա դստեր ելույթի պատճառով

198

Ապրիլի 24-ին լրացավ Յուլյա Նաչալովայի մահվան 40 օրը։ Երգչուհու հարազատները նրա հիշատակի համար արարողություն են կազմակերպել, բայց իրականացրել են մեկ օր շուտ։ Երգչուհու PR մենեջերը` Աննա Իսաևան, խոսել է այս որոշման պատճառների մասին։

Ինչպես գրում է Women.ru պարբերականը, տեղափոխության պատճառը երգչուհու դստեր` Վերայի ներկայացումն էր, որը կայացել է ապրիլի 24-ին և նվիրված էր դպրոցի բաց դռների օրվան։ 12-ամյա Վերան գլխավոր դերն էր խաղում և հարազատները չեն ցանկացել, որպեսզի նա բաց թողնի ներկայացումը։

Իսաևայի խոսքով` երեխան հիմա կենտրոնացած է դասերի և արտադասարանական պարապմունքների վրա, որպեսզի կարողանա ինչ-որ կերպ մոռանալ մորը կորցնելու ցավը։

Իսաևան նաև հայտնել է, որ երգչուհու հարազատները քննարել են փոփոխությունը քահանայի հետ և ստացել են վերջինիս թույլտվությունը։ Քահանան բացատրել է, որ քառասունքի արարողության օրը փոփոխելն արգելված չէ, առավել ևս, եթե կա դա անելու բավարար պատճառ։

Հիշեցնենք, որ Նաչալովան մահացել է մարտի 16-ին` 38 տարեկան հասակում: Նրան տեղափոխել էին հիվանդանոց վատ ինքնազգացողության պատճառով: Յուլյայի վիճակը ծանր էր գնահատվել: Նրան արհեստական կոմայի մեջ էին գցել, այնուհետև տեղափոխել վերակենդանացման բաժանմունք: Երգչուհու կյանքը փրկել չէր հաջողվել:

Þëèÿ Íà÷àëîâà