Գլխավոր Նորություններ «Ժողովուրդ». ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում

«Ժողովուրդ». ՀՀԿ-ին ֆինանսական ծանր օրեր են սպասվում

190

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ականների խրոխտ հայտարարություններին` երբեմնի իշխող կուսակցությունը ծանր օրեր է ապրում նաեւ ֆինանսապես: Բանն այն է, որ 2017թ. համեմատ` նախորդ տարի կտրուկ նվազել են ՀՀԿ-ի ֆինանսական մուտքերը, որ գոյանում են անդամավճարների հաշվին:  «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀԿ տարեկան հաշվետվություններից պարզել է, որ եթե 2017թ. դեռ այն ժամանակ իշխող ՀՀԿ-ն անդամակցության վճարներից ստացել է 433 հազար 114 դրամ, ապա 2018թ. այդ թիվը կիսով չափ կրճատվել է` կազմելով 251 հազար 469 դրամ: Նվազել են նաեւ ՀՀԿ ծախսերը. այս կուսակցությունը եթե իշխանավարման տարիներին` միայն 2017թ., ծախսել է 469 հազար 613 դրամ, ապա 2018թ. ծախսերը կազմել են 357 հազար 457 դրամ: ՀՀԿ-ն 2017թ. տարեսկզբին ունեցել է 378 հազար 346 դրամի անշարժ գույք, իսկ արդեն 2018թ. անշարժ գույքի արժեքը կազմել է 399 հազար 625 դրամ:  Հասկանալի է՝ սրանք ՀՀԿ-ի պաշտոնապես արված ծախսերն են, իսկ հատկապես իշխանավարման ժամանակահատվածում դժվար չէ կռահել, թե այս կուսակցությունում գումարների ինչ ահռելի չափերի շրջանառություն է եղել: Նշենք նաեւ, որ ՀՀԿ հաշվետվությունները ստորագրել է ՀՀԿ փոխնախագահներից Գալուստ Սահակյանը»:  Ամբողջական հոդվածը՝ թերթի այսօրվա համարում