Գլխավոր Նորություններ ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մինչ ԲՀԿ պագամավորը հերքում է իր մասնակցությունը Եղեգնաձորում տեղի ունեցածի...

ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մինչ ԲՀԿ պագամավորը հերքում է իր մասնակցությունը Եղեգնաձորում տեղի ունեցածի միջադեպին, կադրերը հակառակն են ապացուցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

918

Այսօր SHAMSHYAN.com-ը լուր էր հրապարակել, որ Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանը ոստիկանությանը հայտնել էր, որ ապրիլի 27-ին Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ միջադեպ էր գրանցվել, որին մասնակից են եղել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ու Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սետրակյանը, որոնք անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել հարձակվել Ռազմիկ Տոնոյանը վրա և հարվածել:

Լուրի հրապարակումից հետո Ս. Բագրատյան հերքել է, թե իր մասնակցությամբ որևէ միջադեպ է եղել՝ ընդգծելով, որ այդ ամենը ընդամենը հերյուրանքներ են:

Սակայն ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տրամադրության տակ են հայտնվել լուսանկարներ, որոնք հաստատում են Ս. Բագրատյանի և Ա. Սետրակյանի մասնակցությունը միջադեպին: 

Հրապարակելով լուսանկարները, խորհուրդ ենք տալիս պատգամավորին և գյուղապետին մտածել, թե այս անգամ ինչպես են բացատրելու տեղի ունեցածն ու իրենց արարքը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ապրիլի 27-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: 

Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ էր ստացվել Վայք քաղաքի բնակիչ, 38-ամյա Ռազմիկ Տոնոյանի կողմից, ով հայտնել էր, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում «Քաղաքացու տոնին» նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել Երևանի բնակիչ, 56-ամյա Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ, 50-ամյա Արմեն Սետրակյանը, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հասարակության նկատմամբ, իր հասցեին հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ, վիրավորել և փորձել են հարձակվել իր վրա և իրեն հարվածել: 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Տոնոյանն աշխատում է Վայոց Ձորի փոխմարզպետ, Ս. Բագրատյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան կուսակցության» խմբակցության պատգամավոր է, իսկ Ա. Սետրակյանը՝ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավարն է:

Փաստի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ֆոտոռեպորտաժ