Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Nissan-ը. «յաշիկը» տապալել է...

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G55-ն ու Nissan-ը. «յաշիկը» տապալել է լուսակիրն ու կողաշրջվել

566

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Վազգեն Սարգսյան –Խորենացի փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 24-ամյա Հովհաննես Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 QC 064 համարանիշի և 24-ամյա Ռաֆայել Մուրադյանի վարած Mercedes G55 մակնիշի 71 RM 777 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնք երեխաներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: 

Բախման հետևանքով Mercedes-ը դուրս եկել երթևեկելի գոտուց, տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը և կողաշրջված վիճակում հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի տեսուչներ Արայիկ Սարգսյանն ու Վահան Վահանյանը:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ ավագ հետաքննիչ Դավիթ Գևորգյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներին հիվանդանոց է ուղեկցել դասակի հրամանատար Արմեն Սարգսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ֆոտոռեպորտաժ