Գլխավոր Մամուլ «Ժողովուրդ». ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը չեխ պատգամավորներին բողոքել է իշխանությունների վերաբերմունքից

«Ժողովուրդ». ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը չեխ պատգամավորներին բողոքել է իշխանությունների վերաբերմունքից

145

«Երեկ ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի պատգամավորներին: «Ժո­ղովուրդ» օրաթերթի տեղեկություննե­րով՝ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չեխերի մոտ դժգո­հել է իշխանություններից, ասել է, որ իրենց իրավունքները սահմանափա­կում են, որպես ընդդիմություն՝ իրենց ճնշում, իսկ ԲՀԿ-ն էլ չունի ԱԺ-ում 1/3-ի չափ պատգամավոր, որպեսզի տարբեր հարցերի հետ կապված քն­նիչ հանձնաժողովներ ստեղծի: 

Ինքը՝ Գևորգ Պետրոսյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց այս լուրը և նշեց, որ բացի դրանից խոսել է նաև այլ հարցերի մասին: Մեր հարցին, թե ինչու է օտարների մոտ խոսել այս ամենից, Պետրոսյանը զարմացավ. «Եթե խոսքը վերաբերում է խորհրդարանական պատվիրակու­թյուններին, ես գտել եմ, որ դա այն խնդիրն է, որը խորհրդարանի գործու­նեության տիրույթում է, և ոչ միայն այդ հարցն եմ բարձրացրել, նաև բարձրացրել եմ Ընտրական օրենսգիրքը որոշակի չափորոշիչներով կատարելագործելու անհրաժեշտու­թյունը, Հայաստանում խոսքի ազա­տության իրավունքը… 

Եթե իրենք ոչինչ չեն կարող փոխել, բա ինչո՞ւ են եկել մեզ հետ հանդիպման: Իրենք՝ որպես եվրոպական քաղաքական և իրավական մշակույթի կրող, որպես ԵՄ անդամակցող երկիր, եթե մեզ հետ համագործակցում են, դա նշանակում է, որ համագործակցությունը պետք է որոշակի ուղղություն ունենա և որոշակի նպատակների ծառայի: Բա ի՞նչ պետք է ես իրենց հետ քննար­կեի՝ ինչու է աղմկում գե՞տը կամ ինչ են հուշում աստղե՚՞րը: Կամ կարո՞ղ է ինչ-որ ուտեստի բաղադրատոմս իրենց հետ քննարկեի: Նաև նշել եմ խոսքի ազատության վիճակը Հայաս­տանում. համակարգային խուժանու­թյունը այսօր դարձել է իշխող, իսկ դա, ինչպես նաև այլ բաները՝ թե´ դրականը, թե´ բացասականը, վե­րագրվում են ՀՀ գործող իշխանություններին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: