Գլխավոր Նորություններ Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են 65-ամյա վարորդի Нива-ն և 25-ամյա...

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Գյումրիում բախվել են 65-ամյա վարորդի Нива-ն և 25-ամյա վարորդի ВАЗ 21015-ը. կան վիրավորներ

186

Երեկ՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։15-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 7/15 հասցեի դիմաց բախվել են Գյումրիի բնակիչներ՝ 65-ամյա Վաչագան Վարդանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 21 ՕՍ 347 համարանիշի և 25-ամյա Սեդրակ Հակոբյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 35 DZ 680 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու 1 ուղևոր՝ Գյումրիի բնակիչ, 25-ամյա Տիգրան Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: