Գլխավոր Սպորտ «Ռեալն» ու «Բարսելոնան» Կասիլյասին շուտափույթ ապաքինում են մաղթել

«Ռեալն» ու «Բարսելոնան» Կասիլյասին շուտափույթ ապաքինում են մաղթել

175

«Ռեալն» ու «Բարսելոնան» զորակցություն են հայտնել «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասին, որն այսօր մարզման ժամանակ ինֆարկտ է ստացել:

««Ռեալը ցանկանում է իր սիրելի ավագ Կասիլյասին ամբողջությամբ աջակցություն հայտնել:

Կասիլյասն իր ամբողջ կարիերայի ընթացքում սովորեցրել մեզ հաղթահարել ամենաանհավանական խոչընդոտներ, որպեսզի ակումբին հռչակ բերի:

«Ռեալը» ցանկանում է, որպեսզի մեր հավերժ ավագը շուտափույթ առողջանա», նշված է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ:

«Բարսելոնան» իր թվիթերում նույնպես աջակցել է իսպանացի դարպասապահին. «Պինդ մնա, Իկեր Կասիլյաս: Մաղթում են լիարժեք և շուտափույթ ապաքինում»:

Կասիլյասը «Ռեալում» հանդես է եկել 1998-2015 թվականներին, որի կազմում 5 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել Չեմպիոնների լիգան և երկու անգամ՝ Իսպանիայի գավաթը:

Իսպանիայի հավաքականի կազմում Կասիլյասը դարձել է Եվրոպայի կրկնակի (2008, 2012) և աշխարհի (2010) չեմպիոն: