Գլխավոր Նորություններ Կարծում եմ՝ անդամահատման կարիք չի լինի. Արթուր Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանին կաշառք տալու...

Կարծում եմ՝ անդամահատման կարիք չի լինի. Արթուր Վանեցյանը՝ Դավիթ Սանասարյանին կաշառք տալու տեսանյութի մասին. (տեսանյութ)

412

«Դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչքան մարդու է մեղադրանք առաջադրվում ԱԱԾ քննչական դեպարտամենտում, որը նախաքննության ընթացքում չի հաստատվում: Դավիթ Սանասարյանն ինչո՞վ է տարբերվում մնացած ՀՀ քաղաքացիներից: Եթե կապացուցվի, որ Սանասարյանի գործում տեղի են ունեցել կեղծիքներ, ապօրինություններ, և այլն, և այլն, կեղծիքների հեղինակները պատասխան կտան օրենքի առջև»,- այս մասին այսօր Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Օրերս ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ այն խմբագրությունը, որը կտարածի տեսանյութ, թե ինքը կաշառք է վերցնում, պատրաստ է հենց այդ խմբագրությունում կտրել իր ձեռքը: Factor.am-ն ԱԱԾ տնօրենից հետաքրքրվեց՝ կա՞ նման տեսանյութ, որին ԱԱԾ տնօրենը արձագանքեց. «Չեմ կարծում, որ անդամահատության կարիք է լինելու»: Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք ՊՎԾ գործով կալանավորված, ապա ազատ արձակված Սամվել Ադյանից ցուցմունք կորզելու համար կիրառվել են կոմպրոմատներ, ԱԱԾ տնօրենը հորդորեց նման փաստեր ունենալու դեպքում դիմել մյուս իրավապահ կառույցներին: Մանրամասները՝ տեսանյութում: