Գլխավոր Նորություններ Գոռավանում հայտնաբերվել է 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ

Գոռավանում հայտնաբերվել է 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ

103

Մայիսի 2-ին՝ ժամը 12:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի (սեփականատեր՝ Հ.Խ.) բակում սեփականատերը 1994 թ.-ին հակատանկային ական է թաղել. հայտնաբերման և վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Սակրավորները հայտնաբերել են 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն մինչև ժամը 20:00-ն:

ՀՀ ՊՆ N զորամասի ինժիներասակրավորական վաշտի հրամանատարը վնասազերծել է արկը: