Գլխավոր Նորություններ Ողջ տիզը երեք օր ապրել է տղայի թմբկաթաղանթի մեջ (ֆոտո)

Ողջ տիզը երեք օր ապրել է տղայի թմբկաթաղանթի մեջ (ֆոտո)

262

Ամերիկացի բժիշկները բախվել են արտառոց դեպքի. ողջ տիզը երեք օր ապրել է 9-ամյա տղայի թմբկաթաղանթի մեջ:

New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հոդվածում նշված է, որ Նյու Հեյվեն քաղաքից (Կոնեկտիկուտ նահանգ, ԱՄՆ) պատանի պացիենտը հիվանդանոց է դիմել ականջի մեջ չընդհատվող բզզոցի գանգատով: Ընդ որում՝ տղան, ում անունը չի հրապարակվում, ոչ մի ցավ չէր զգում: Հետազոտության ժամանակ պարզվել է, որ երեխայի թմբկաթաղանթի մեջ է խցանվել ողջ տիզ, իսկ ավելի ճիշտ՝ նրա գլուխը:

Տիզը հեռացնելու համար ստիպված էին կիառել ընդհանուր անզգայացում: Բանն այն է, որ այս միջատը մարմնից պետք է հեռացվի ամբողջությամբ, այլապես մարդու մոտ կարող է ինֆեկցիա զարգանալ:

«Չարագործը» նույնականացվել է որպես ամերիկյան շնաճանճ, որի խայթոցը կարող է առաջացնել տիզային կաթված: Բարեբախտաբար, տղայի առողջությունը գոհացնող էր, եւ վիրահատությունից ու հակաբիոտիկներով բուժումից մեկ ամիս անց նրա թմբկաթաղանթը լիովին վերականգնվել է: