Գլխավոր Շոուբիզնես Դուք չար եք, ես գնում եմ. Եվգենի Պետրոսյանը մեկնել է Ռուսաստանից

Դուք չար եք, ես գնում եմ. Եվգենի Պետրոսյանը մեկնել է Ռուսաստանից

420

Հայտնի հումորիստ Եվգտենի Պետրոսյանը «նեղացած է» մամուլից, եւ ըստ ամենայնի, այդ պատճառով որոշել է մեկնել Ռուսաստանից, ինչպես ինքն է նշել՝ «ստից հեռու»։ Այդ մասին հումորիստը հայտնել է Instagram-ի իր էջում՝ լուսանկար տեղադրելով, որում նստած է ինքնաթիռում։

«Մեկնում եմ ստից ու կեղծիքից հեռու։ Մտացածին պատմությունների հերթական հարձակումը։ Եվ ամենակարեւորը՝ մեզ մոտ արդեն միտում է ձեւավորվում՝ ամեն ինչ անպատժելի է»,-գրել է Պետրոսյանը՝ հետեւորդների հարցերին ի պատասխան նշելով, որ «Ռուսաստանում օրենք չկա, որը կպաշտպանի լրատվամիջոցների ստից»։

Հումորիստը գերադասել է լռել, թե ում ընկերակցությամբ եւ ուր է մեկնել։

Եվգենի Պետրոսյանը կոլեգայից՝ Ելենա Ստեպանենկոյից, ամուսնալուծվել է դեռ նախորդ տարի։ Նախկին ամուսինները մինչ այժմ չեն կարողանում համաձայնության գալ համատեղ վաստակած ունեցվածքի շուրջ…